ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ապրիլի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 13:15-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արմեն Ս.-ն իր վարած VAZ 2112 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին, գրում է shamshyan.com-ը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով, պարեկների ու քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել, տեղափոխվել անվտանգ վայր:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ