ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մատնանշելով երկու երկրների պատմական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը, նշել է. «Երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերություններում կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է»,- տեղեկացնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «Լուրեր»-ը:
Շամխանին ընդգծել է, որ հարևանների հետ համագործակցության զարգացումը Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է: Նա ընդգծել է. «Իրանը բոլոր կողմերին խստորեն հորդորում է, որ տարածաշրջանային մարտահրավերները հնարավոր է լուծել բարիդրացիությամբ և խաղաղ միջոցներով՝ համատեղ ջանքերով»։ Շամխանին, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին և երկկողմ առևտուրը 3 միլիարդի հասցնելու նպատակադրմանը, հավելել է. «Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի ճանապարհին գտնվելը երկու երկրի առևտրային հարաբերությունների ամրապնդման համար լուսավոր հեռանկար է ստեղծում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ