ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու որոշմանը։
«Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու որոշման մասով, պատասխան ստանալուց հետո կորոշենք մեր արձագանքը»,-ասել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված է եղել նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել է հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չի եղել:
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը թեմայի շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR-ին (Կոսովոյի ուժեր) և Saber Junction-ին (Միաձուլված սուր):
--00—ԼՄ