ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
2020 թվականի հուլիսին ՀՀ Տավուշի մարզում ծավալված ռազմական գործողությունների պատճառը, ըստ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում կատարված հայտարարության, ադրբեջանական մի «մոլորված» Уаз-ի հայկական դիրքերի ուղղությամբ մի քանի մետր շարժվելն էր եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այդ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի գողը դեռ չէր ճաշակել հայրենիքը թշնամուն հանձնելու իր համար երանելի բերկրանքը, իսկ զորքի գլխին կանգնած էր քաջարի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, ում հիմա հայրենիքի գողը բանտ է նստեցրել։ Այդ ժամանակ ցուցաբերված դիմադրությունը հայրենիքի գողը վերագրեց իրեն, մեր զինվորներից գողացավ իրենց հաղթանակը, իսկ 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպեց իրեն «հաղթանակած» պետության ղեկավար ներկայացնելու կեղծ բեմականացում։
Հիմա այլևս ՀՀ տարածքում, անհասկանալի և անօրինական հանգամանքներում այնտեղ հայտնված ադրբեջանցիները, անարգել շրջում են մեկ դիրքից մի ուրիշը և սեփական հողի վրա սպանում մեր զինվորներին։
Այս աղետն ունի միայն մեկ պատճառ. Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին, ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով մեր ժողովրդի օրինական իշխանությանը տիրացած և այդ իշխանությունը թշնամու շահերին և իր անձնական բարեկեցությանը ծառայեցնող հայրենիքի գողը»,-գրել է նա։
--00—ԼՄ