ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։
««Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ