ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր:
Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են:
--00—ԼՄ