Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 275,8 տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

peacekeepers

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։



Նշվում է՝ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 275,8 տոննա մարդասիրական օգնություն։



--00—ՍՊ