Փրկարարները մոտ 8․5 տոննա ջուր են հեռացրել Դավիթաշենում գտնվող խմորեղենի արտադրամասի նկուղից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

l-0x1wh-786x457z-1

Հունիսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող խմորեղենի արտադրամասի ջրամատակարարման խողովակը վնասվել է․ նկուղը ջրալցվում է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրագիծը վնասվել է արտադրամասի լոգարանում, ջրալցվել է արտադրամասի հանդերձարանը և նկուղային հատվածը։

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ․ հեռացվել է մոտ 8․5 տոննա ջուր։

--00—ՅՄ