«Ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել փաստաբանի նկատմամբ». Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Sos

Իրավաբան Սոս Հակոբյանը գրել է. «Լկտիության ու հանցավորության հերթական դրսևորումը՝ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել փաստաբանի նկատմամբ այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր պաշտպանել իր վստահորդին հանցավոր ոստիկանների ծեծից...։

Պետք է մեկ բռունցք դառնանք, այլ ձև չկա»: 



Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:

--00—ՍՊ