ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Իրենք զգալու են իրենց դատարանների բերկրանքը, 16-րդ դարի խոշտանգումները վերադարձնում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
Հակոբյանի համոզմամբ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատական համակարգը գիլյոտինի է վերածել և դռները ներսից փակում ու որոշումներ են դակում։ Փաստաբանի պնդմամբ, գործող իշխանությունը ոչնչացնում է դատական համակարգը՝ չեզոքացնելով իրենց համար բոլոր անցանկալի անձանց։ Ըստ նրա՝ իշխանությունը Հայաստանը քաոսի է վերածում՝ համեմատելով շուկայի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ