ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա ռազմական սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվել է տեղեկատվական գրոհներով։
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այդ հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել․ «Այդ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ