Ադրբեջանն այսօր նորից կրակել է Երասխի գործարանի աշխատողների ուղղությամբ․ տեսախցիկի կադրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

«GTB Steel» հոլդինգը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրկին կրակում Երասխի մետաղի ձուլարանի աշխատողների ուղղությամբ։

«Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք», - նշված է հոլդինգի տարածած հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ