ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները:
--00—ՍՊ