ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին, այդ մասին գրում է Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանը․
«Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- գրել է նա։
--00-ՍՊ