ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որն այս օրերին Երևանում, ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու»- «Զրինսկի» խաղին, որում հայկական թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել 89-րդ րոպեին ընդունած գոլի պատճառով։
Հանդիպումից հետո Պաչաջյանը գրառում է կատարել․
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ակումբին խաղին ներկա գտնվելու համար և նշել, որ շուտվանից հայկական ակումբի խաղի մարզադաշտում չէի հետևել: Նաև շատ ուրախ էի, որ հանդիպեցի իմ նախկին խաղընկերներին և այդչափ երկրպագուներ տեսա իմ մանկության խաղադաշտում: Չնայած «Ուրարտուն» պարտվեց, իմ տրամադրությունը բավականին բարձր է այդ մթնոլորտից ստացած տպավորություններից»,- գրել է Պաչաջյանը ֆեյսբուքի իր էջում, փոխանցում է Armsport-ը։