Երևանը կրկին ողողվել է Արմեն Աշոտյանի լուսանկարներով և պաստառներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

ss

Երևանի փողոցներն ու գետնանցումները ողողված են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ազատության պահանջը խորհրդանշող լուսանկարներով և գրաֆիտիներով։ Երիտասարդները շարունակում են իրազեկման ակցիան։ 



Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են, թե ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները ենթարկվում քաղաքական հետապնդումների և զրկվում ազատությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

 

--00—ՍՊ