ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը։ ՌԴ կառավարության հաղորդմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վերինի Լարս սահմանային անցակետով բեռնափոխադրումների ավելացմանը, որն ապահովում է ՌԴ և ՀՀ միջև առևտրաշրջանառությունը։
«Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության թեման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ