ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը և նշում, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Տարածված պաշտոնական հաղորդագրությունում Պաղեստինն անվանվում է եղբայրական և բարեկամական պետություն, իսկ Իսրայելի մասին նման ձևակերպում տրված չէ։
Նշվում է նաև, որ Մահմուդ Աբբասի հետ կքննարկեն թուրք-պաղեստինյան հարաբերությունները, Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում վերջին զարգացումները, տարածաշրջանայաին և միջազգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։
Իսկ Նեթանյահուի հետ հանդիպան ընթացքում դիտարկման կառնվեն թուրք-իսրայելական հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն համագործակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, երկկողմ հարաբերությունները։
--00—ԶՀ