Նեթանյահուն հայտարարել է, որ ծրագրում է ամրապնդել կապերը Գերմանիայի հետ նոր կառավարության օրոք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Capture4

Իսրայելը ողջունում է Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի հաղթանակը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում և հույս ունի ամրապնդել կապերը Բեռլինի հետ նոր դաշնային կառավարության օրոք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իր հերթին, Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը միացել է շնորհավորանքներին և Մերցին անվանել Իսրայելի բարեկամ՝ հրավիրելով այցելել հրեական պետություն։ «Համոզված եմ, որ որպես Իսրայելի բարեկամ, դուք կամրապնդեք և կխորացնեք կապերը Գերմանիայի և Իսրայելի ժողովրդի միջև: Մենք անհամբեր սպասում ենք ձեր առաջին այցին Երուսաղեմ որպես կանցլեր», - գրել է Սաարը X-ում:

--00—ՅՄ