Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

36e1dda531ee69b7f8d811820ef3e59c

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրեական պետությանը 2000 ֆունտ (մոտ 907 կգ) ռումբերի մատակարարման արգելքը հանելու համար։ Նրա խոսքով՝ դա իր երկրին պետք է ինքնապաշտպանության համար։

«Շնորհակալ եմ նախագահ Թրամփ, որ կատարեցիք ձեր խոստումը Իսրայելին տրամադրելու անհրաժեշտ գործիքներ՝ իրեն պաշտպանելու, մեր ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու և խաղաղության և բարգավաճման ապագա ապահովելու համար», - ասել է Նեթանյահուն՝ ըստ վարչապետի գրասենյակի հայտարարությունների։

--00—ՅՄ