ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսի 25-ին Մոսկվայում եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ դեէսկալացիայի ուղիները։
«Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները: Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը», -ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ