ՌԴ պատվիրակությունը՝ Շոյգուի գլխավորությամբ, այցելում է Հյուսիսային Կորեա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

d1ac0a1d-25f5-4d3e-b7c2-6ef1b1a74c4a.jpg

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը այցով կգտնվի Հյուսիսային Կորեայում։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Պատվիրակությունը կմասնակցի 1950-1953 թթ. Կորեական պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին։

ՌԴ ռազմական գերատեսչությունում նշել են, որ այցը կնպաստի ռազմական կապերի ամրապնդմանը և կարևոր փուլ կդառնա երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում։

--00—ԶՀ