Նոր իշխանության առանցքը կրկին կարող են լինել պահպանողականները․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

արտակ զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական (Բունդեսթագի) արտահերթ ընտրություններ են: Շուրջ 60 միլիոն գերմանացիներ կկարողանան քվեարկել իրենց երկրի ապագայի համար։ 2021թ. ընտրություններում գերմանացիները քվեարկեցին ձախ կենտրոնամետ դաշինքի օգտին։ Այժմ սպասվում է փոփոխություն դեպի աջակողմյան ուժեր, թեև մասնագետները պնդում են, որ արդյունքում Գերմանիայի քաղաքական կուրսը շատ չի փոխվի:

Ըստ հարցումների՝ ՔԴՄ/ՔՍՄ Քրիստոնեա-դեմոկրատական աջակենտրոն պահպանողական դաշինքը մեկ երրորդով ավելի շատ ձայներ կստանա, քան 2021 թվականին էր, իսկ նրա առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կարող է դառնալ Գերմանիայի նոր կանցլերը։
 
ԱԳհ (Այլընտրանք Գերմանիայի համար) ուլտրա-աջ կուսակցությունը, Ալիս Էլիզաբեթ Վայդելի գլխավորությամբ, կարող է կկրկնապատկել իր նախկին արդյունքները և գլխավորել ընդդիմությանը։
 
Սպասվում է, որ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած ձախ-կենտրոնամետ ՍԴԿ-ն (Սոցիալ Դեմոկրատական կուսակցություն) կարող է կորցնել իր նախկին ընտրողների ավելի քան 1/3-ի վստահության քվեները:
Ռոբերտ Խաբեկի գլխավորած Ձախ-ազատական Կանաչների կուսակցության ակնկալվող արդյունքները կմնա մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա, քանի որ լիբերալ հայացքներով մարդիկ հիմնականում քվեարկում են նրանց օգտին:
 
Քրիստիան Լինդների գլխավորած ԱԴԿ-ն (Ազատ Դեմոկրատների Կուսակցություն) լիբերալ ուժը, կարծես թե կորցնելու է իր նախկին ընտրողների կեսի քվեները և կարող է նույնիսկ դուրս մնալ Բունդեսթագից:
 
Ըստ կանխատեսումների՝ Սառա Վագենկնեխտի գլխավորած ձախ-պահպանողական դաշինքի քվեները ևս կարող են բավարար չլինել:
 
Հաշվի առնելով ուժերի այս սպասվող հարաբերակցությունը, ԳԴՀ կառավարություն ձևավորելու հնարավոր տարբերակներն են՝ ՔԴՄ/ՔՍՄ/ՍԴԿ-ն կամ ՔԴՄ/ՔՍՄ/Կանաչները:
 
Նոր իշխանության առանցքը կրկին կարող են լինել պահպանողականները»։
 
--00--ԱՀ