ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap-ի հրապարակումը:
Ճապոնական տիրապետությունից Կորեական թերակղզու ազատագրման տարեդարձի առթիվ իր ելույթում Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ համառորեն աշխատում է այդ նախաձեռնության վրա:
«Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպենք հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերն առաջ տանելուց, ընտրեն երկխոսության և համագործակցության ուղին, որի շնորհիվ կբարելավվի երկրի բնակչության կյանքը», - մեջբերել է Yonhap գործակալությունը նախագահի խոսքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ