ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Ստեփանակերտ-Երևան հանրահավաքի ժամանակ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը իր ելույթում հայտարարել է.
«Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը։ Ադրբեջանական շրջափակման պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել։
Մենք կարողացել ենք անել ամենակարևորը՝ վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ Երբե՛ք։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացատրելի նախապայմանն է։
Անընդունելի է Հայաստանի կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն։
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից եւ հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումկից: Այդ մոտեցումը ունակ չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգ գոյությունը, ավելին , դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը»:
--00—ՍՊ