ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ-ի զգուշացումներին. Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

184722

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Արցախում հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը:

Թվիթերում Կլաարը մասնավորապես գրել է.

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։

Կլաարը կից հրապարակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրապարակումը:

--00—ՅՄ