ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Նազարյանը անդրադարձել է շրջափակման պայմաններում Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների շարունակական միտումնավոր ավերմանը։
«Շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի կարևորագույն ենթակառուցվածքը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից միտումնավոր ավերված, ինչի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը, ինչը հանգեցնում է մարդու իրավունքների լայնածավալ խախտումների»,- գրել է նա Թվիթերում:
--00—ՍՊ