ՄԱԿ-ի ԱԽ-ից պետք է բանաձև ստանալ, որ հետո ուժ ունենանք ու անցնենք գործի. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ՄԱԿ-ի ԱԽ-ից պետք է բանաձև ստանալ, որ հետո ուժ ունենանք ու անցնենք գործի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ամեն պահ պատրաստ լինել 1992 թ․-ի սցենարին և ուժով բացել ճանապարհը, քանի որ այլ տարբերակ չկա, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միայն այդ մեթոդով կարելի է կանգնեցնել։

Ըստ Պողոսյանի, այս պահին հատկապես կարևոր է, որ բոլոր ուժերը մոբիլիզացվեն մեկ նպատակի համար, քանի որ միայն միասնականությամբ հնարավոր կլինի դիմադրել արտաքին մարտահրավերներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ