ՄԱԿ-ի ԱԽ-ից պետք է բանաձև կորզել, կարևոր էր հենց հիմա դիմելը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ՄԱԿ-ի ԱԽ-ից պետք է բանաձև կորզել, կարևոր էր հենց հիմա դիմելը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը հատկապես կարևոր էր մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Առաջին հերթին փորձագետը ընդգծեց ժամանակային գործոնը, ըստ նրա օգոստոսը քաղաքական առումով համեմատաբար պասիվ ամիս է և Ադրբեջանը կարող էր սադրանքների գնալ։ 

Պետրոսյանը ընդգծեց նաև հարցի իրավական կողմը, քանի որ անհրաժեշտություն է ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը ուղղել Ադրբեջանի հակաօրինական գործողությունների վրա։ Բայց Պետրոսյանի պնդմամբ՝ Ադրբեջանն էլ ժամանակը զուր չի վատնում և փորձում է հակադիր գործողությունների դիմել։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ