ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է․
«Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ՝ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը.
1- ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող,
2- կրթվել, սիրել աշխատանքն ու գիտելիքը, տարածել այն,
3- չվախենալ լինել նորարար ու համարձակ, սիրել իմաստությունն ու խրատը, քրտնաջան աշխատել՝ զարգացնելու անձն ու հավաքականությունը,
4- անձակենտրոն աշխարհայացքն ստորադասել հավաքական Արդարակարգին՝ ընկերվարականին,
5- Հայրենիքի գաղափարը չսահմանափակել իրավական-ինստիտուցիոնալ եզրույթով՝ Հանրապետություն, թե Միապետություն,
6- չհրաժարվե՛լ ազգային երազանքից, հայության խլված իրավունքների վերականգնումը համարել անժամանցելի և սերունդների պատասխանատվություն,
7-զուգորդել ազգային ու պետական շահը, անվտանգության մեխանիզմների մշտական կատարելագործումը դիտարկել զարգացման գրավական,
8- քաղաքականապես հասունանալ, ապավինել ոչ թե օտարին, այլ հայության հավաքական ներուժին,
9- բաց լինել աշխարհին, չհռչակել թշնամիներ, բայցև չզիջել ազգային սկզբունքները, նպատակներն ու արժեքները,
10- հավատալ հայրենիքի հավերժականության գաղափարին ու այն փոխանցել սերունդներին:
Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Պի՛նդ եղեք»:
--00—ՅՄ