ՀՀ-ՌԴ միջև աճում է ոչ միայն առևտուրը, այլև՝ փոխադարձ ներդրումները․ Ռեշետնիկովը՝ Քերոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դդ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել  գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, և մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։ 

Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները․ 

«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը, հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը», -հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։

--00--ՍՊ