Հուսով եմ՝ կկարողանանք իրանական լավ փորձը Հայաստանում ներդնել․ Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

d

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում այսօր մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսը», գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

Կարծում եմ, որ այս ցուցահանդեսի անցկացումը շատ կարևոր է, քանի որ այս տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրների տնտեսության ոլորտի ղեկավարների առջև դրված 3 մլրդ առևտրաշրջանառությանը հասնելու համար մեզ պետք է բացահայտել նոր հնարավորություններ։

Այս իմաստով ազատ գոտիները շատ մեծ հնարավորություն են ընձեռում և այս ցուցահանդեսի շրջանակներում կարող ենք հասկանալ, թե ինչ կարող են տալ Իրանի ազատ տնտեսական գոտիները հայ ներդրողներին, արտադրողներին և առևտրային ընկերություններին։

Հուսով եմ մենք կկարողանանք այս ոլորտում առկա իրանական լավ փորձը Հայաստանում ներդնել,- նշել է նա։ 

--00--ՍՊ