Արարատ Միրզոյանը կմեկնի Սլովենիա՝ Բլեդի ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

l-ANFZWevfbW

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո:

Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

--00—ՅՄ