ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Թուրքիայի զինված ուժերի դուրսբերումը Սիրիայից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար պարտադիր պայման է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայիգործերի նախարար Ֆեյսալ Միքդադը VIA Arab կազմակերպության նիստի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
«Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիան կավարտվիև Թուրքիան գիտի, որ իր բանակի դուրս բերումը Սիրիայից միակ ուղին է` մեր երկրների միջև հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար»,- նշել է նա:
Սիրիայի արտգործնախարարը նորից քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը իր երկրում, մեղադրելով նրանց Սիրիայի ընդերքը կողոպտելու մեջ:
--00—ԼՀ