ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասը թվիթերի իր էջում անհանգստություն է հայտնել Արցախում հայերի հետապնդումների կապակցությամբ:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների։
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,-գրել է Թոմասը:
--00—ՅՄ