Դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դդ

Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։

Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։

Ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) փրկարարների կողմից տեղափոխվել է փորձաքրեագիտական կենտրոն։

--00—ՍՊ