Փայտով բզում են իրանական առյուծին, ռուս արջին ու չինացի վագրին՝ չհասկանալով հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Իշխանությունն ամեն ինչ արեց, որ պատերազմը բերի Հայաստան, հիմա հերոսաբար ուզում են կանխեն, որոշում ունեն՝ Արևմուտքին սպասարկելով Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին դուրս մղել։ Փայտով բզում են իրանական առյուծին, ռուսական արջին ու չինական վագրին՝ չհասկանալով հետևանքները։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Իրավիճակի ողբերգությունը չենք ընկալում, Հայաստանն ի կատար ածեց թուրքերի բազմահարյուրամյա երազանքը՝ Արցախը դատարկեց հայերից։ Եվ հիմա մեղավորներ փնտրելուց առաջ թող հիշեն, որ 2020-ից հետո իրենց բառապաշարից հանեցին Արցախի Հանրապետությունը, իսկ Պրահայի ստորագրված փաստաթուղթը դարձավ իրավական հիմք Ադրբեջանի համար Արցախում ցեղասպանություն իրականացնելու»,- ավելացրեց Աբովյանը։

Աբովյանի խոսքով, առաջիկայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

««Զանգեզուրի միջանցքի» հարցը ՆԱՏՕ-ի օրակարգ է մտել, իսկ նման հարցերը կոնսենսուսի արդյունքում են քննարկվում։ Փաստորեն, այն երկրները, որոնք, իբր հայամետ դիրքրոշում ունեն, այնտեղ քննարկելու են Հայաստանի մասնատման մեխանիզմները»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ