ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հերթական անգամ հայտարարել է՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Զելենսկին Ալիևին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերած հումանիտար օգնություն տրամադրելու համար։
--00—ԱՊ