ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News
Այսօր գործադիրը 4 որոշում ընդունեց, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Որոշումներից մեկը վերաբերում է բնակարանների վարձակալությանը տրվող գումարների, որի մասին նախապես տեղեկացվել էր։ Այս մասին այսօր կառավարության ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ 100 000-ական դրամ տրամադրելու որոշումը վերաբերում է ոչ միայն այն մարդկանց, ովքեր բռնի տեղահանվել են սեպտեմբերի 24-ից հետո, այլ նաև այն մարդկանց, ովքեր ԿԽՄԿ-ի միջոցով նախորդ ամիսների ընթացքում են տեղափոխվել։
Բաղդասարյանը կրկին կարևորեց բանկային քարտերի ձեռքբերման կարևորությունը։
Բաղդասարյանը ասաց, որ ԼՂ-ից բռնահանվածները ամենաշատը տեղակայվել են Կոտայքի մարզում, նրանց թիվը 24 141 է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ