ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շարունակում է իսրայելապաղեստինյան հակամարտության սրացման հարցով հեռախոսազրույցներ ունենալ գործընկներների հետ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Հորդանանի արտգործնախարարների հետ։
Զրույցների ժամանակ քննարկվել են կրակի դադարեցմանը և կայուն ու մնայուն խաղաղությանը միտված քայլերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի է մեկնելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի։ Օրակարգում լինելու է Գազայի հարցը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ