Վրաստանի քաղաքացին Scania բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

բեռ.

Այսօր՝ նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի թիվ 52 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:



Օպերատիվ են գործել նաև Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկայի ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի, և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ