Բախվել են հայկական պետհամարանիշով «Հոնդան» և վրացական պետհամարանիշով բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

-e1682345815723.jpg

Մառնեուլի-Սադախլո միջպետական ավտոճանապարհի Մառնեուլիի հատվածում ծանր վթար է տեղի ունեցել, հայտնում է 24News.ge-ն:

Ըստ հաղորդագրության՝ հայկական պետհամարանիշով թեթև մարդատար «Հոնդա» ավտոմեքենան բախվել է վրացական պետհամարանիշով բեռնատարին։

Ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել, երբ մեքենան վազանց է կատարել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։

Տեղում մոբիլիզացվել են ոստիկանությունը, շտապօգնությունը և փրկարարական ջոկատը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

--00—ԶՀ