ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Այս մասին հայտնում է Բելտան։
Միջոցառման վայր է ընտրվել Բելառուսի Ազգային գրադարանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնյաները չեն մասնակցում այս նիստին, իսկ արդեն վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին չի մասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
--00—ՅՄ