ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Իլհամ Ալիևը Ադրբեջանում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու արտահերթ ընտրություններում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:
--00--ԼՀ