Շարունակվում են քաղաքապետարանից ստուգայցերը՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

s

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը  շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝  փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է  արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝  զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ տեսանյութում։

--00—ՍՊ