Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

դդ

Վոլոդիմիր Զելենսկին ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար՝ նամակ ուղարկելով ԱՄՆ նախագահին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

«Զելենսկին նամակ է հղել նախագահին։ Նա ներողություն է խնդրել այն ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ, որ դա կարեւոր քայլ էր, եւ մեր թիմերի, ինչպես նաեւ ուկրաինացիների եւ եվրոպացիների համար, որոնք նույնպես կապված են այս քննարկման հետ։

Կարծում եմ, որ Թրամփի հետ բուռն հանդիպման համար ներողություն խնդրելը առաջընթաց էր»,- ասել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ 

--00—ՍՊ