ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես կսկսեմ այդ գործընթացը Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա։
--00—ՅՄ