Կարեն Խաչանովը Դուբայի ATP-500 մրցաշարի մեկնարկում վստահ հաղթանակ է տարել Էվանսի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

karen-hachanov-startoval-s-uverennoj-pobedy-nad-evansom-na-turnire-atp-500-v-dubae_17404040821783572807-1-732x375

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դուբայում (ԱՄԷ) ընթացող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։

Մեկնարկային տուրում նա 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսի նկատմամբ (178-րդ տեղը): Խաղը տևել է 1 ժամ 21 րոպե։

Երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ