ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Բուրյաթիայի Կուրումկանի շրջանում (Ռուսաստանի Դաշնություն) 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և ավերածություններ չկան։
Ցնցումները զգացվել են Կուրումկանյան, Բարգուզինսկի, Հյուսիս-Բայկալ շրջանում, Սեվերոբայկալսկ և Ուլան-Ուդե քաղաքներում:
--00—ՍՊ