ՀՀ իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն ի պատասխան Անկարայից հորդորներ են հնչում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

6f2bd175f3a3cde543563ec860a5ada4_M

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մինչ իշխանությունը շարունակում է կեղծ խաղաղասիրական դրոշակով խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու և հանուն դրա` շարունակում զիջողական քաղաքականությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

Թեև վերջինս արդեն նախարար չէ, սակայն Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է` ոչ պատահական դեմք:

Հայաստանի իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն և հայկական պահանջատիրությունը զիջելուն ի պատասխան, Անկարայից ՀՀ-ին հորդորում են` «խելքը գլուխը հավաքել»` հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են 2 պետություն ու մեկ բանակ սկզբունքով:

Հավաքական առումով հայ ժողովրդին զոհաբերող իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ նաև արտաքին դերակատարներից` սրանց նմանների նկատմամբ հարգանքը բացառվում է` առավելագույնը կօգտագործեն ու դեն կշպրտեն»:

--00—ՅՄ